Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 17 » Մոուրինյո. Ինձ առաջարկել էին գլխավորել ՊՍԺ-ն

Մոուրինյո. Ինձ առաջարկել էին գլխավորել ՊՍԺ-ն


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ հանդիպումից առաջ պատմել է, թե ինչու ինքը ժամանակին չի տեղափոխվել փարիզյան ակումբ.

-Ինձ լավ ծանոթ է ՊՍԺ-ն, քանի որ երբ նրանք սկսում էին այդ նախագիծը, ցանկանում էին ինձ վստահել մարզչի պաշտոնը։ Ես Քաթարում հանդիպել եմ ղեկավարության, նախագահի եւ մարզական տնօրենի հետ։

Ինչու մերժեցի՞։ Որովհետեւ ես գլխավորում էի «Ռեալը» եւ ցանկանում էի դառնալ Իսպանիայի, Անգլիայի, եւ Իտալիայի չեմպիոն։ Ինձ համար դա մեծ մարտահրավեր էր՝ դեմ առ դեմ մրցակցել «Բարսելոնայի» դեմ, որը, հնարավոր է, որ վերջին տասնամյակի լավագույն թիմն է։

Այնպես որ դա անհարմար պահ էր ՊՍԺ-ն գլխավորելու համար,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը։

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15