Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 23 » Մոուրինյո. Ինչու՞ «Արսենալն» այնտեղ չէ, որտեղ մենք ենք և «Մանչեսթեր Սիթին»

Մոուրինյո. Ինչու՞ «Արսենալն» այնտեղ չէ, որտեղ մենք ենք և «Մանչեսթեր Սիթին»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովասանքով է խոսել «Արսենալի» մասին և իր զարմանքն է արտահայտել, որ «զինագործները» չեն մասնակցում չեմպիոնական պայքարին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետո «Արսենալը» 12 միավոր զիջում է առաջատար «Չելսիին»:

-Չեմ հասկանում` ինչու՞ «Արսենալն» այնտեղ չէ, որտեղ մենք ենք և «Մանչեսթեր Սիթին»: Ինձ դուր է գալիս այս թիմը: «Արսենալը» հիանալի ֆուտբոլիստներ ունի: Ալեքսիս Սանչեսը և Դեննի Ուելբեքը կարևոր խաղացողներ են, ովքեր լավ կազմին հիանալի համալրում են դարձել:

Վենգերը երազանքի աշխատանք ունի: Ակումբում առկա է կայունություն, ինչպես նաև ֆուտբոլիստներ գնելու, վաճառելու, հաջողությունների սպասելու հնարավորություն: Վենգերը հաստատ երազանքի աշխատանք ունի: Նրան պետք է արժանին մատուցել: Երբ ես նայում եմ «Արսենալի» ֆուտբոլիստներին, մտածում եմ` նրանք պարտավոր են հաղթել,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերված են «Sky Sports»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15