Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 5 » Մոուրինյո. Հնարավոր է մի օր Զուման փոխարինի Թերիին

Մոուրինյո. Հնարավոր է մի օր Զուման փոխարինի Թերիին


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտպան Կուրտ Զումային ապագայում դիտարկում է որպես Ջոն Թերիի հնարավոր փոխարինող.

-Իհարկե, Թերին եւ Զուման իրար նման չեն ո՛չ արտաքնապես, ո՛չ խաղային դիրքով: Զուման դեռ երիտասարդ է, սակայն մի հիանալի օր, երբ նա 23-24 տարեկան դառնա, նա հասուն խաղացող կլինի եւ հնարավոր է, որ թիմում փոխարինի Ջոնին: Զուման խաղադաշտում ցույց է տալիս ավելին, քան մենք նրանից սպասում էինք: Նա փորձ է ձեռք բերում եւ դա շատ կարեւոր է: Մենք նրան գնել էինք իր ֆիզիկական տվյալների համար, սակայն բոլորիս համար անսպասելի նա իրեն դրսեւորեց նաեւ որպես մարտավարական առումով գրագետ ֆուտբոլիստ,- հայտարարել է Մոուրինյոն:

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման:  

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15