Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 » Մոուրինյո. Գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, քանի որ արժանի ենք դրան

Մոուրինյո. Գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, քանի որ արժանի ենք դրան


Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր «Սուոնսի»-ի դեմ կայանալիք խաղից առաջ հայտարարել է իր թիմի հոգեբանական պատրաստականության մասին:

«Առաջին իսկ օրից մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, քանի որ արժանի ենք դրան: Կան բազմաթիվ բարդ հանդիպումներ, և հնարավոր չէ հաղթել բոլոր խաղերում: Բարդ ժամանակահատված ենք անցել` պայքարելով «Նյուքասլ»-ի, «Սթոք Սիթի»-ի և «Սաութհեմփթոն»-ի հետ: Իսկ այժմ «Սուոնսի»-ի հետ դիմակայությունն է:

Հասկանում ենք, որ շատ բարդ է անընդմեջ հաղթել այդ բոլոր խաղերում: Սակայն կարծում եմ` առանց երկիմաստության ապացուցեցինք, որ որևէ հոգեբանական խնդիր չունենք անգամ այն պարագայում, երբ միավորների տարբերությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Սիթի»-ի հետ փոքրացել է»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15