Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 27 » Մոուրինյո. Եզրափակիչում կհաղթի Չելսին

Մոուրինյո. Եզրափակիչում կհաղթի Չելսին


Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհաղթի Չելսին,-ասել է Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ`

Ժոզե Մոուրինյոն:$CUT$

Հերքելով լուրերը, թե ինքը հեռանում է Արքայական ակումբից` Մոուրինյոն հայտարարել է, որ մայիսի 19-ին Մյունխենում կհաղթի լոնդոնյան ակումբը:

«Ես կաջակցեմ իմ նախկին ակումբին: Իհարկե, այն փաստը, որ Թերին չի լինի խաղադաշտում` ծանր կանդրադառնա «Չելսիի» վրա: Կարծում եմ, դա լոնդոնյան ակումբի ամենաթույլ տեղն է:

Բայց «Չելսիի» խաղացողներն իսկական հերոսներ են: Նրանց քննադատողները ոչինչ չեն հասկնաում իսկական հաղթողի բնավորությունից: Դի Մատեոն թիմում ստեղծել է հրաշալի մթնոլորտ, եւ դա արդյունք է տալիս:

10 ֆուտբոլիստներով նրանք հաղթեցին աշխարհի լավագույն թիմին` ճիշտ այնպես, ինչպես երկու տարի առաջ արեց իմ «Ինտերը»: «Ռեալը» պարտվեց «Բավարիային» պատահականության կամքով: Մյունխենցիներին հաջողությունը ժպտաց, իսկ «Չելսին» հրաշք գործեց: Հրաշալի եզրափակիչ է լինելու: Վստահ եմ, որ«Չելսին» կհաղթի թիմային ոգու եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական որակների շնորհիվ», - Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15