Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 19 » Մոուրինյո. Եթե ֆանտաստիկ խաղանք, բայց տիտղոս չնվաճենք, մեզ չեն հիշի

Մոուրինյո. Եթե ֆանտաստիկ խաղանք, բայց տիտղոս չնվաճենք, մեզ չեն հիշի


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ պատմության մեջ հետք թողնելու համար պետք է անպայման տիտղոսներ նվաճել: Ըստ պորտուգալացի մասնագետի` անգամ ամենագեղեցիկ խաղը թիմից հիշողություններ չի թողնի, եթե չլինեն տիտղոսներ:

«Առանց տիտղոսների պատմություն չի կարող լինել: Եթե ֆանտաստիկ խաղանք, բայց տիտղոս չնվաճենք, մեզ չեն հիշի: Իհարկե, բոլորս ցանկանում ենք առաջին հերթին լավ ֆուտբոլ տեսնել, բայց անհրաժեշտ է հաղթել մրցաշարերում: Մենք երիտասարդ թիմ ունենք, որ դեռ զարգանալու տեղ ունի: 

Ամեն ինչ կանենք պատմության մեջ հետք թողնելու և այս մրցաշրջանում ինչ-որ տիտղոս նվաճելու համար»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15