Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Մոուրինյո. Չելսին ֆանտաստիկ խաղաց

Մոուրինյո. Չելսին ֆանտաստիկ խաղաց


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակչում «Տոտենհեմի» դեմ տոնած հաղթանակի մասին (2:0): 

«Ես իսկապես երջանիկ եմ: Պետք է սկսեմ խոսքս «Տոտենհեմից» եւ Մաուրիսիո Պոկետինոյից, ով հիանալի թիմ է կառուցում: Նրանք մեզ հիանալի խաղ նվիրեցին եւ ես ցավում եմ «Տոտենհեմի» համար: Իմ ֆուտբոլիստները ֆանտաստիկ խաղացին: Եզրափակիչը ոչ թե ֆուտբոլ ցուցադրելու, այլ հաղթելու համար է: 

Մենք գիտեինք, որ կարող ենք խաղալ հակագրոհների մարտավարությամբ եւ արեցինք հենց այն, ինչ անհրաժեշտ էր եզրափակչում», - Մոուրինյոյի խոսքերն է փոխանցել «BBC»-ն: 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15