Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Մոուրինյո. «Չելսի»-ի երկրպագուներ` օրինակ վերցնեք «Լիվերպուլ»-ի ֆանատներից

Մոուրինյո. «Չելսի»-ի երկրպագուներ` օրինակ վերցնեք «Լիվերպուլ»-ի ֆանատներից


Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձյալ անդրադարձել «Սթեմֆորդ Բրիջ»-ում աղմուկի մակարդակի հարցին: Պորտուգալացին «Չելսի»-ի երկրպագուներին կոչ է արել օրինակ վերցնել «Լիվերպուլ»-ի ֆանատներից:

Հիշեցնենք` Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում լոնդոնցիները հունվարի 27-ին սեփական հարկի տակ կընդունեն «Լիվերպուլ»-ին: Թիմերի առաջին հանդիպումը կայացել է «Էնֆիլդ»-ում և ավարտվել 1:1 հաշվով:

«Այս դիմակայությունը բաղկացած է երկու խաղերից: Պատասխան հանդիպումը կարևոր նշանակություն ունի: Եթե «Սթեմֆորդ Բրիջ»-ը սատարի մեզ գոնե 25% այնքան բարձր, որքան «Էնֆիլդ»-ը` «Լիվերպուլ»-ին, կարծում եմ մենք շանս կունենանք»,- նշել է Մոուրինյոն ակումբի հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15