Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 6 » Մոուրինյո. Ազարը պատժեց «Վեսթ Հեմին»

Մոուրինյո. Ազարը պատժեց «Վեսթ Հեմին»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովաբանել է կիսապաշտպան Էդեն Ազարին Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի` «Վեսթ Հեմի» դեմ ցուցադրած խաղի համար: Հիշեցնենք, որ «Չելսին» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց հենց Էդեն Ազարի գոլի շնորհիվ:

-Ոչ ոք չէր կարող այնպես լավ խաղալ, ինչպես այսօր խաղացին իմ սաները: Դա վերաբերում է ոչ միայն ֆուտբոլ խաղալուն, այլ նաև ճնշմանը, էմոցիաներին: Մենք չկարողացանք սպանել խաղը, և այս երեք միավորը մեզ համար շատ կարևոր է:

Ազարն այսօր հիանալի խաղաց, նա «Վեսթ Հեմին» պատժեց սխալների համար: Մրցակցի ֆուտբոլիստները փորձում էին կանգնեցնել Ազարին, սակայն նա գրոհեց, գոլ խփեց և պաշտպանվեց,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «ВВС»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15