Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14 » Մոուրինյո. Ազարը դեռ երիտասարդ է և կարող է դառնալ լավագույնը

Մոուրինյո. Ազարը դեռ երիտասարդ է և կարող է դառնալ լավագույնը


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր ուրախությունն է արտահայել կիսապաշտպան Էդեն Ազարի` ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը երկարաձգելու կապակցությամբ:

-Ուրախ եմ, որ Էդենը նոր պայմանագիր է կնքել: Նա հավատում է այն ամենին, ինչին հավատում է ակումբը, մարզչական անձնակազմը, իսկ թիմակիցները փորձում են նրան օգնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու հարցում:

Նա արդեն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, իսկ նրա առաջընթացն անհավանական է: Էդենը դեռ երիտասարդ է և կարող է դառնալ լավագույնը,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15