Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 18 » Մոուրինյո. Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:5 հաշվով, քան 5 անգամ 0:1 հաշվով

Մոուրինյո. Ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:5 հաշվով, քան 5 անգամ 0:1 հաշվով


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր մեկնաբանությունն է տվել Անգլիայի առաջնության 22-րդ տուրի` «Սուոնսի Սիթիի» հետ խաղի վերաբերյալ: Արտագնա խաղում պորտուգալացի մասնագետի թիմը հաղթեց 5:0 հաշվով:

«Լինում են խաղեր, որոնք դուրս են մնում մարզչի վերահսկողությունից: Մարզիչը չի կարողանում ոչինչ անել: Ես հասկանում եմ, թե ինչու էր խաղից հետո այդքան հիասթափված Հարրի Մոնկը: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ ավելի լավ է մեկ անգամ պարտվել 0:5 հաշվով, քան 5 անգամ 0:1 հաշվով: 

Համոզված եմ, որ «Սուոնսիի» խաղացողները ճիշտ կարձագանքեն այս պարտությանը»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15