Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 15 » Մոուրինյո. Անգլիայի առաջնությունում բոլորը երազում են մեր տեղում լինել

Մոուրինյո. Անգլիայի առաջնությունում բոլորը երազում են մեր տեղում լինել


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս մնալուց հետո մտադիր է հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Պորտուգալացի մասնագետը պատմել է, որ «Պարի Սեն Ժերմենի» հետ պատասխան խաղից հետո (2:2) տեղի ունեցածը քննարկել է իր սաների հետ:

-Կարծում եմ` տեղի ունեցածին լավ պատասխան կտանք: Համոզված եմ` մենք հաղթելու ենք առաջնությունում: Նման վստահություն զգում եմ իմ ֆուտբոլիստների նկատմամբ: Վերջին հանդիպման ժամանակ ֆուտբոլիստները խոսեցին այնպես, ինչպես ես ակնկալում էի: Կարծիքների փոխանակում ենք կատարել, ոչ ոք չէր վախենում խոսել, ոչ ոք չէր ամաչում: Ոչ բոլորը խոսեցին, սակայն հնչեցին հետաքրքիր տեսակետներ` մեկը դարպասպահի կողմից, մյուսը` հարձակվողի: Մենք ամեն ինչ քննարկեցինք և փակեցինք այդ գլուխը:

Այն, ինչ կարող ենք անել մեզ և ակումբի համար, դա Պրեմիեր լիգայում հաղթելն է: Մնացել է ընդամենը 11 հանդիպում, մենք առաջին հորիզոնականում ենք, բոլորը երազում են մեր տեղում լինել: Այո՛, այժմ մենք չենք խաղում այն մակարդակով, որով խաղացել են շատ ամիսներ, բայց ոչ ոք մեզանից լավ չի խաղում: Բոլորն ասում էին, որ մենք Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում ենք, քանի որ «Չելսին» հրաշալի էր խաղում և կարող էր հաղթել ցանկացած մրցաշարում:

Պարզապես հնարավոր չէ ամբողջ մրցաշրջանի ընթացքում հիանալի խաղալ: Չգիտեմ գոնե մեկ թիմի, որն ընդունակ է դրան: Մեզ մոտ անկում եղավ ամենաանհարմար պահին, բայց քննարկման ժամանակ որոշել ենք` կանենք ամեն ինչ Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու համար: Անգլիայի լիգայի գավաթով և Պրեմիեր լիգայում հաղթանակով հրաշալի մրցաշրջան կստացվի,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Goal»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15