Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 13 » Մոուրինյո. Անգլիական ֆուտբոլի պատիվը բարձր կպահի «Մանչեսթեր Սիթին»

Մոուրինյո. Անգլիական ֆուտբոլի պատիվը բարձր կպահի «Մանչեսթեր Սիթին»


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ Չեմպիոնների լիգայում անգլիական ֆուտբոլի պատիվը բարձր կպահի «Մանչեսթեր Սիթին»: Մանուել Պելեգրինիի թիմն առաջին խաղում 1:2 հաշվով պարտվել էր կատալոնական «Բարսելոնային», որի հետ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին:
 
-Հույս ունեմ, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս կթողնի «Բարսելոնային». դա անգլիական ֆուտբոլի պատվի հարցն է: Մանչեսթերցիների համար բարդ կլինի, սակայն նրանք կարող են դա անել: Բացի այդ, եթե «Մանչեսթեր Սիթին» դուրս մնա Չեմպիոնների լիգայից, կկենտրոնանա Պրեմիեր լիգայի վրա,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15