Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 7 » Mirror. «Չելսին կենտրոնացել է Ֆելաինիի վրա»

Mirror. «Չելսին կենտրոնացել է Ֆելաինիի վրա»


Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է Էվերթոնին առաջարկել 20 մլն ֆունտ ստեռլինգ` կիսապաշտպան Մարուան Ֆելսինին գնելու համար:

Չելսին արդեն զգալի ծախսեր է արել իր կազմը ուժեղացնելու համար: «Կապույտները» գնել են Վերդերի ֆուտբոլիստ Մարկո Մարինին` 8 մլն ֆունտով, Լիլլի ֆուտբոլիստ Եդեն Ազարին` 32 մլն ֆունտով: Չելսին նաև կփորձի գնել Պորտուի բրազիլացի հարձակվող Հալկին և Այաքսի հոլանդացի եզրային պաշտպան Գրեգորի Վան Դեր Վիլին:

«Ազնվականները» ցանկանում են ամրացնել կիսապաշտպանության կենտրոնը, և Ֆելաինին  գլխավորում է հնարավոր տեղափոխվողների ցուցակը: Էվերթոնի պաշտպան Ֆիլ Ջագիելկան ասել է, որ նրանց համար դժվար կլինի պահել Ֆելաինիին: Սպասվում է, որ լիվերպուլյան ակումբը Ֆելաինիի դիմաց կցանկանա ստանալ 20 մլն ֆունտ:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15