Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 14 » «Միլոուքի Բաքսը» այցելել է Սթեմֆորդ Բրիջ (Տեսանյութ)

«Միլոուքի Բաքսը» այցելել է Սթեմֆորդ Բրիջ (Տեսանյութ)


«Միլուոքի Բաքս» ակումբի բասկետբոլիստները «Նյու-Յորք Նիքսի» դեմ հանդիպմանը ընդառաջ այցելել են «Սթեմֆորդ Բրիջ»։ Հանդիպումը տեղի է ունենալու «Լոնդոն O2 արենայում», և «Չելսիի» մի քանի ֆուտբոլիստներ նույնպես ներկա կգտնվեն խաղին։

Քենդալ Մարշալը,ով «Չելսիի» երկրպագու է,չկարողացավ թաքցնել իր ուրախությունը։

«Ես դիտել եմ Աշխարհի առաջնությունը։ Ես սկսեցի ՖԻՖԱ խաղալ և հասկանալ խաղը։  Խաղը սկսեց ինձ հետաքրքրել։ «Չելսին» առաջին ակումբն էր,որով ես սկսեցի ՖԻՖԱ խաղալ և հիմա երկրպագում եմ նրանց։

Ես շատ ուրախ եմ,որ գտնվում եմ այստեղ։ Երկրպագուները շատ են սիրում այս ակումբը։ Ես շատ եմ գնահատում դա ֆուտբոլի մեջ»,-ասել է նա։

Ջոն Հենսոնը,ով նույնպես «Չելսիի» երկրպագու է հանդիսանում,խոստովանել է,որ վաղուց այդպես չէր ուրախացել։ 

«Ուղղակի հրաշք է,որ ես այստեղ եմ»,-ասել է նա։ 

Երկու խաղացողներն էլ ստացան մարզաշապիկներ ֆուտբոլիստների ստորագրություններով։




Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15