Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 16 » Միկելը շնորհավորել է Դի Մատտեոին

Միկելը շնորհավորել է Դի Մատտեոին


Լոնդոնի Չելսիի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը գոհ է մնացել ակումբի ղեկավարությունից` Ռոբերտո Դի Մատտեոին գլխավոր մարզչի պաշտոնում թողնելու համար, հայտնում է london24.com-ը:

«Շնորհավորում եմ Ռոբբիին` նոր պայմանագրի առթիվ: Նա իսկապես արժանի էր դրան: ես շատ գոհ եմ ակումբի ղեկավարության որոշումից: Դա ամենաճիշտ որոշումն էր և շատ կարևոր ամբողջ թիմի համար:

Նա մեր մարզիչն էր այն պահին, երբ մենք ֆանտաստիկ արդյունքների հասանք: Նա փոխեց ակումբի ճակատագիրը: Բոլորն ասում էին, թե մեզ ոչինչ չի օգնի, սակայն մենք հաղթեցինք անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան: Մենք բոլորս սիրում ենք Ռոբբիին և ուզում էինք, որ նա մնար»-ասել է Միկելը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15