Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 3 » Միկել. ««ՔՊՌ»-ի դեմ խաղը լրիվ ուրիշ կլինի»

Միկել. ««ՔՊՌ»-ի դեմ խաղը լրիվ ուրիշ կլինի»


Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Ջոն Օբի Միկելն ասել է, որ Պրեմիեր Լիգայում ստացած հանգիստը լավ կանդրադառնա ակումբի վրա, հայտնում է «կապույտների» պաշտոնական կայքը:

«Մեր խայտառակ պարտությունը «Ատլետիկոյից» 1:4 հաշվով, կջնջվի մեր հիշողությունից՝ «ՔՊՌ»-ի դեմ խաղից հետո:

Այս ընդմիջումը մեր օգտին կլինի: Մենք կհանգստանանք, իսկ հետո նորից կսկսենք ծանրաբեռնված աշխատել: «Ատլետիկոյից» կրած պարտությունը խայտառակություն էր: Հուսով ենք, որ նման բան այլևս չի կրկնվի:

Չմտածեք, որ մենք Սուպերգավաթի հանդիպմանը վերաբերվում էինք, ինչպես ընկերական, ոչ, դա ամենեվին էլ այդպես չէ: Մենք կոպիտ սխալ թույլ տվեցինք, իսկ հետո ամեն ինչ ուղղելու համար արդեն շատ ուշ էր:

«Ատլետիկոն» ունի ստեղծագործ ֆուտբոլիստներ: Երբ նրանք լավ փոխանցումներ էին կատարում, դա հանգեցնում էր վտանգավոր պահի, իսկ մեր խաղը հենց սկզբից էլ չստացվեց:»-ասել է Միկելը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15