Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14 » Մատիչ. Չելսիի համար ամենակարեւոր մրցաշարը Պրեմիեր լիգան է

Մատիչ. Չելսիի համար ամենակարեւոր մրցաշարը Պրեմիեր լիգան է


Լոնդոնի «Չելսի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը նշել է, որ իր թիմի համար ամենակարեւորն է հաղթանակն Անգլիայի առաջնությունում: Դրա հետ մեկտեղ սերբ ֆուտբոլիստը բացառել է, որ ակումբը կարող է հաղթել մի քանի տիտղոսներ:
 
-Մասնակցում ենք երեք մրցաշարի, սակայն ամենակարեւորը Պրեմիեր լիգան է, քանի որ ակումբը եւ երկրպագուները ցանկանում են նվաճել չեմպիոնությունը: Միշտ փորձում ենք հաղթել: Տեսնենք, թե ինչպես կդասավորվեն գործերը Լիգայի գավաթի եզրափակչում եւ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հետաքրքիր եւ ծանր պայքար է լինելու,- Մատիչի խոսքերը մեջբերում է The Standard-ը:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15