Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 28 » Մատան, Տորրեսը և Ասպիլիկուետան կհեռանան թիմից ձմռանը

Մատան, Տորրեսը և Ասպիլիկուետան կհեռանան թիմից ձմռանը


111Ինչպես տեղեկացնում է անգլիական գրեթե բոլոր պարբերականները, «Չելսիի» 3 իսպանացիներ՝ Խուան Մատան, Ֆերնանդո Տորրեսը և Սեզար Ասպիլիկուետան արդեն այս ձմեռ կլքեն թիմը, իսկ այս ամենի ամենաաբուսրը այն է, որ Տորրեսը տեղափոխվել է «Անժի»:

Առայժմ «Չելսիի» պաշտոնական կայքը պաշտոնական ինֆորմացիան չի հրապարակվել, բայց այնպես է, որ ամենաուշը վաղը երեկոյան, այդ ինֆորմացիան կդարնա պաշտոնական, և «Էվերթոնի» դեմ խաղը,  կլինի հրաժեշտի խաղը իսպանացիների համար:

Ուղղակի ապշեցուցիչ է այն, որ Տորրեսն ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ ոչ մի կերպ չի տեղափոխվի «Անժի», գումարի համար: Բայց փաստն այն է, որ նա հենց գումարի համար տեղափոխվեց Ռուսաստան: «Էվերթոնի» հետ խաղից հետո, Տորրեսը բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կդառնա «Անժիի» ֆուտբոլիստ:

Իսկ Մատան և Ասպիլիկուետան, տեղափոխվել են «Ատլետիկո Մադրիդ»: Զարմանալի է այն, որ մինչ այսօր ոչ մի ինֆորմացիա չկար այն մասին, որ «Ատլետիկոն» հետաքրքրվում է այս ֆուտբոլիստներով, բայց փաստն այն է, որ նրանք էլ Դեկտեմբերի 30-ին տեղի ունենալիք խաղից հետո, կլքեն ակումբը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15