Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 27 » Մատա. «Սարսափելի եղանակային պայմաններ, բայց միևնույն է մենք հաղթեցինք»

Մատա. «Սարսափելի եղանակային պայմաններ, բայց միևնույն է մենք հաղթեցինք»


«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան ասել է, որ իր թիմի համար շատ կարևոր էր վաստակած 3 միավորը, չնայած եղանակային շատ վատ պայմանների:

«Լավ չէ, որ «Յունայթեդը» կարողացավ խլել հաղթանակը «Նյուքասլից»: Դա ինձ հիմա ամենից շատն է ընկճում: Ինչ վերաբերում է «Նորվիչի» դեմ խաղին, մենք ֆուտբոլ չէինք խաղում, մենք պայքարում էինք վատ եղանակի դեմ: Լավ է, որ մեզ հաջողվեց գնդակ խփել և հաղթել այդ խաղում: Հնարավոր է, որ տրիբունաներից թվար, որ մենք հոգնած էինք, բայց դա ամենևին էլ այդպես չէր: Եղանակը մեզ շատ էր խանգարում:» - ասել է Մատան:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15