Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 29 » Մատա. Պետք է փորձենք գոնե մեկ տիտղոս նվաճել

Մատա. Պետք է փորձենք գոնե մեկ տիտղոս նվաճել


«Չելսիի» առաջատար կիսապաշտպան Խուան Մանուել Մատան կիսվել է իր թիմի ռազմավարական ծրագրերով:
«Մենք պետք է փորձենք գոնե մեկ տիտղոս նվաճել այս տարի: Եվ դա հնարավոր է: Իհարկե, բարդ կլինի, բայց մենք դեռ շարունակում ենք պայքարը Չեմպիոնների լիգայում և Անգլիայի գավաթում: Կաշխատենք ավարտել մրցաշրջանը առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ կամ 4-րդ հորիզոնականում» - Մատայի խոսքերն է մեջբերում soccer.ru-ն:
Հիշեցնենք, որ վերջերս «կապույտները» վստահ քայլ էին կատարել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ճանապարհին,հաղթելով Բենֆիկային իր իսկ հարկի տակ,իսկ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում լոնդոնցիները կմրցեն «Տոտենհեմի» հետ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15