Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 8 » Մատա.«Պետք է հարմարվենք Տորրեսին»

Մատա.«Պետք է հարմարվենք Տորրեսին»


44Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան՝ Խուան Մատան, խոսել է իր թիմակից՝ Ֆերնանդո Տորրեսի մասին:

Այս տարի շատերն են խոսել Ֆերնանդոյի մասին: Չեմ ցանկանում կրկնվել, բայց կարծում եմ, որ մեր վատ արդյունքների պատճառը միայն Տորրեսը չէ:  Դրոգբան մեր իսկական առաջատարն էր: Նրա խաղաոճը լիովին համապատասխանում էր «Չելսիին»: Իսկ Դրոգբան և Տորրեսը խաղաոճերով լրիվ տարբեր են:

Վերջին խաղերում մենք նրան շատ ենք փոխանցումներ կատարում, նա ավելի շատ է հարվածներ կատարում: Վերջին խաղում էլ երկու գոլ խփեց: Կարծում եմ` Բենիտեսի գալուց հետո նա ավելի ինքնավստահ է  դարձել: ճիշտ է, մինչև վերջին խաղը նրան գոլ խփել չէր հաջողվում, սակայն նրա խաղը զգալիորեն բարելավվել է:

Առհասարակ, Տորրեսն ինձ համար աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15