Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 16 » Մատա. Մենք ի զորու ենք հաղթել մյունխենցիներին

Մատա. Մենք ի զորու ենք հաղթել մյունխենցիներին


Չելսիի կիսապաշտպան Խուան Մատան իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի մասին, որի հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի շրջանակներում լոնդոնցիները հանդիպելու են մայիսի 19-ին` Մյունխենում:

-Չեմպիոնների Լիգայի և Բունդեսլիգայի բազմաթիվ հանդիպումներ եմ դիտել և կարծիք կազմել մյունխենցիների մասին: Նրանք համառ են և հարձակվողական ֆուտբոլ են ցուցադրում: Կարևոր չէ, թե ով է այդ թիմի մրցակիցը: 
-Եզրային պաշտպաններն օգնում են գրոհ կազմակերպել Ֆրանկ Ռիբերիին և Արյեն Ռոբենին, իսկ Մարիո Գոմեսը գերազանց հարվածներ է կատարում երկու ոտքերով էլ: Ի վերջո, նրանք խաղալու են սեփական հարկի տակ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք ի զորու ենք հաղթել «Բավարիա»,- հայտնել է իսպանացին:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15