Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 22 » Մատա. «Դի Մատտեոյին «Չելսիում» դեռ երկար են հիշելու»

Մատա. «Դի Մատտեոյին «Չելսիում» դեռ երկար են հիշելու»


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան Facebook սոցիալական կայքում հաղորդագրություն է թողել` կապված Ռոբերտո Դի Մատտեյի հեռացման հետ:

«Ռոբերտո Դի Մատտեոն արդեն մեր մազիչը չէ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան մեզ համար արած ամեն ինչի համար և մաղթել հաջողություններ հետագայում: Նրա մասին դեռ շատ կհիշեն, քանի որ նա խաղացողի կարգավիճակով լեգենդ էր «կապույտների» համար, և որպես մարզիչ նա հաղթեց Չեմպիոնների Լիգան:» - գրել է Մատան:

Նշենք, որ «Չելսիի» պաշտոնական կայքում Դի Մատտեոյի հեռացման կապակցությամբ գրել էին. «Մենք երբեք չենք մոռանա նրա ներդրումը ակումբի ճակատագրի մեջ, և նա «Սթեմֆորտ Բրիջում» միշտ էլ ցանկալի հյուր կլինի:»

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15