Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 22 » Մատա. Ցանկանում եմ հաղթել Եվրոն և Օլիմպիադան

Մատա. Ցանկանում եմ հաղթել Եվրոն և Օլիմպիադան


oo
Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան, ով իր թիմի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, լրագրողների հետ հարցազրույցում պատմել է, որ չի ցանկանում սահմանափակվել ձեռքբերվածով։

«Այժմ ես ցանկանում եմ Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել Եվրո 2012-ի և Օլիմպիադայի ոսկին: Ես Անգլիայում հրաշալի մրցաշրջան անցկացրեցի: Անգլիայում ֆուտբոլը տարբերվում է իսպանականից: 

Եթե Իսպանիայում այն հիմնված է տեխնիկայի վրա, ապա այստեղ որոշիչ դեր են խաղում ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալները։ Այդուհանդերձ, այստեղ էլ է վիճակը փոխվում: Այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դավիդ Սիլվան կամ ես, ցույց են տալիս, որ իսպանացի ֆուտբոլիստներն էլ կարող են հարմարվել անգլիական Պրեմիեր լիգայում: 

Այստեղ նաև շատ են թիմերը, որոնք հավակնում են չեմպիոնության: Իսպանիայում պայքարը միշտ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև է», – ասել է Մատան:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15