Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Մատա. Բարսելոնան հիանալի թիմ է

Մատա. Բարսելոնան հիանալի թիմ է


Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բենֆիկայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Չելսիի» խաղացող Խուան Մատան նշել է, որ անհամբերությամբ է սպասում կիսաեզրափակիչում կատալոնական թիմի հետ հանդիպմանը:

«Բարսելոնան» հիանալի թիմ է, և բացի Մեսսիից, նրա բոլոր թիմակիցները կարող են փոխել խաղի ընթացքը: Սակայն անցյալում նրանք հեշտ հանդիպումներ չեն անցկացրել «Ստեմֆորդ Բրիջում», եկեք հուսանք, որ այդպես կլինի նաև հիմա:

Մրցաշրջանի վերջում կտեսնենք, արդյոք այս մրցաշրջանը կարո՞ղ ենք հաջող համարել: Ճիշտ է, մենք խաղալու ենք կիսաեզրափակիչում, բայց ես միշտ ասել եմ, որ «Ռեալն» ու «Բարսան» ֆավորիտներ են»,-նշել է իսպանացին AS-ի հետ զրույցում:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15