Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 1 » Մարտի 1-ը «Չելսիի» պատմության մեջ

Մարտի 1-ը «Չելսիի» պատմության մեջ


Այսօր Ուեմբլի մարզադաշտում «Չելսին» կանցկացնի այս մրցաշրջանի՝ իր ամենակարևոր հանդիպումներից մեկը։ Այսօր Լիգայի գավաթի  եզրափակիչն է։ Ձեզ ենք ներկայացնում մի շարք կարևոր իրադարձություններ,որ տեղի են ունեցել մարտի 1-ին «Չելսիի» պամության մեջ։

Ուղիղ 9-ը տարի առաջ մարտի 1-ին սրտի կաթվածից մահացավ «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ Պիտեր Օսգուդը։ Մահից առաջ նա խնդրեց իրեն թաղել Սթեմֆորդ Բրիջում։ Երկրպագուները այսօր էլ հիշում են «Սթեմֆորդ Բրիջի արքային» և երգեր են երգում նրա պատվին։







2014թ․-ի մարտի 1-ին Էդեն Ազարը «Ֆուլհեմի» դեմ անցկացրեց իր 100-րդ հանդիպումը «Չելսիի» կազմում։ Այդ նույն հանդիպումը դարձավ «Չելսիի» 100-րդ դերբին Պրեմիեր Լիգայում։ Այդ օրը Անդրե Շյուրլեն դարձավ իր առաջին հեթ-տրիկի հեղինակը կապույտների կազմում։



Ուղիղ 4 տարի առաջ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ, Դավիդ Լուիզը խփեց իր առաջին գոլը «Չելսիի» կազմում։

2007թ․-ի մարտի 1-ին Էշլի Քոուլը «Վեսթ Հեմի» դեմ խաղում խփեց իր առաջին գոլը ազնվականների կազմում։ 

1980թ․-ի մարտի 1-ին «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Քոլին Լին անցկացրեց իր առաջին հանդիպումը «Չելսիի» կազմում։ Այդ օրը «Չելսին» հաղթեց «Քարդիֆ Սիթիին» 1-0 հաշվով։ 

Քոլին Լին «Չելսիի» կազմում անցկացրել է 223 հանդիպում և խփել 41 գոլ։
 



Այսօր նաև իր ծննդյան 22-րդ ամյակն է նշում «Չելսիի» ֆուտբոլիստ Ջոշ Մակեկրանը,ով վարձավճարի հիմունքներով հանդես է գալիս «Վիտեսում»։



Armchelsea.com



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15