Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 9 » Մարկովիչը կտեղափոխվի «Չելսի»

Մարկովիչը կտեղափոխվի «Չելսի»


Ինչպես տեղեկացնում են սերբական ԶԼՄ-ները, «Չելսին» պայմանավորվել է Բելգրադի «Պարտիզանի» հետ` նրանց լավագույն ֆուտբոլիստ Լազար Մարկովիչի տրանսֆերը գնելու համար:

Եվրոպայի չեմպիոններին 18-ամյա ապագա աստղ Մարկովիչը կմիանա ամռանը, սակայն մինչև ամառ նա վարձավճարով կանցկացնի այլ ակումբում, կամ էլ հենց «Պարտիզանում»: Նրանով հետաքրքրված են «ՊՍՎ Էյնդհովենը», «Տվենտեն» և «Վիտեսը»:

Այդ տրանսֆերը կարժենա 10 մլն եվրո, որը սերբական ֆուտբոլի համար ամենաթանկ տրանսֆերներից մեկն է:

«Չելսի» տեղափոխվելը Մարկովիչի համար իսկական երզանք է, քանի որ տված հարցազրույցների մեկում նա նշել էր, որ երկրպագում է լոնդոնյան ակումբին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15