Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 28 » Մարկ Կլատենբուրգի մեծ ջանքերով, Մանչեսթերը հաղթում է արտագնա խաղում

Մարկ Կլատենբուրգի մեծ ջանքերով, Մանչեսթերը հաղթում է արտագնա խաղում


Անգլիայի Պրեմիեր Լիգայի 9-րդ Տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» և Մարկ Կլատեմբուրգը արտագնա խաղում հաղթանակ տարան Լոնդոնի պարծանք հանդիսացող «Չելսիի» նկատմամբ:

Հանդիպման 4-րդ րոպեին Դավիդ Լուիզը պատահմամբ գնդակն իր դարպասը ուղարկեց: Ապա 13-րդ րոպեին արդեն Ռոբին Վան Պերսին կարողացակ կրկնապպատկել խաղի հաշիվը:

Իսկ 30-րդ րոպեից սկսած «Չելսին» էր տիրում խաղայիին նախաձեռնությանը, և վերջապես 44-րդ ոպեին Խուան Մատան իրացրեց հիանալի տուգանային հարված, որից հետո գնդակը հայտնվեց «Յունայթեդի» դարպասում: Իսկ ընդմիջումից հետո` 53-րդ րոպեին Օսկարի կատարած բարձրից փոխանցումից հետո գլխի հարվածով գոլ խփեց Ռամիրեսը:

Արդեն 63-րդ րոպեին Էշլի Յանգն օգտագործեց իր դերասանական ամբողջ վարպետությունը, իսկ Կլատեմբուրգը բաց չթողեց առիթը` Բռանիսլավ Իվանովիչին կարմիր քարտ ցույց տալով: Պետք է նկատել, որ այստեղ Յանգը պետք է դեղին քարտ ստանար, այս ոչ թե Իվանովիչը հեռացվեր: Դրանից 5 րոպե անց Ջոնի Էվանսը վերջին հույսի խախտում արեց` գցելով Ֆեռնանդո Տորրեսին, սակայն Ֆերգյուսոնի և Կլատեմբուրգի փոխհամաձայնությամբ Տորրեսը հեռացվեց խաղադաշտից` իբրև թե սիմուլիացիայի համար: Սակայն այստեղ էլ պետք է Էվանսը հեռացվեր, քանի որ սահանկում չկատարելու դեպքում Տորրեսը կարող էր գոլ խփել:

Իսկ 75-րդ րոպեին Ռաֆաել Դա Սիլվայի փոխանցումից հետո մաքուր խաղից դուրս վիճակից գոլի հեղինակ դարձավ Խավիեր Էրնանդեսը, իսկ Կլատեմբուրգը առիթը բաց չթողնելով հաշվեց գոլը:

Մի խոսքով, «Չելսի» - «Մանչեսթեր Կլատոմբուրգ» 2-3:





www.CanalFutbolista.com ™ by f769673846

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15