Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 18 » Մարին. «Մենք կարող ենք պահպանել տիտղոսը»

Մարին. «Մենք կարող ենք պահպանել տիտղոսը»


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մարկո Մարինը գտնում է, որ իր ակումբը ի զորու է պահպանել Չեմպիոնների Լիգայի նվաճած տիտղոսը:

«Այո, ես միանշանակ վստահ եմ, որ «Չելսին» կարող է պահպանել Չեմպիոնների Լիգայի տիտղոսը: Թիմը շատ լուրջ փոփոխությթւնների է ենթարկվել, երիտասարդները եկել են փոխարինելու մեծերին: Պահպանել տիտղոսը միշտ էլ դժվար է եղել, հատկապես այն դեպքում, երբ դու պաշտպանում ես Չեմպիոնների Լիգայի տիտղոսը: Մենք կպայքարենք դրա համար: Դա դժվար գործ կլինի, որովհետև բոլոր թիմերն ել ամեն մրցաշրջանում պայքարում են այդ գավաթը նվաճելու համար: Մեր հիմնական մրցակիցները կլինեն «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և մի քանի իտալական ակումբ:

Բոլորը պետք է հասկանան, որ մեր թիմը նոր մարտավարություն ունի: Եվ խաղացողները, և երկրպագուները պետք է ընդունեն Դի Մատտեոր մարտավարությունը:»-Մարինին մեջ է բերում Goal.com-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15