Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 29 » "Ման.Սիթին" հետաքրքրված է Սթարրիջի ծառայություններով

"Ման.Սիթին" հետաքրքրված է Սթարրիջի ծառայություններով


Manchester Evening News-ի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրվում է «Չելսի»-ի հարձակվող Դանիել Սթարիջի ծառայություններով և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է լոնդոնյան ակումբին 20 մլն ֆունտ առաջարկել ֆուտբոլիստի իավունքների դիմաց: 

«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաջորդ մրցաշրջանում ցանկանում է փոփոխության ենթարկել թիմի կազմը` տրանսֆերի հանելով Կառլոս Տևեսին, Մարիո Բալոտելլիին և Էդին Ջեկոյին: Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի»-ից «Չելսի» էր տեղափոխվել 2009 թվականին:
«Սթարիջը հանդիսանում է «Մանչեսթեր»-ի սան և տարօրինակ է, որ ինչ-որ մեկը վաճառել է նրա տրանսֆերը: Եթե նա այժմ հանդես գար մեր թիմում, ապա անկասկած տեղ կգտներ հիմնական կազմում: Ես շատ եմ հետևել Սթարիջի խաղին»,- հայտարարել է Մանչինին: 

Նշենք, որ Սթարիջն Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում անցկացրած 25 խաղում խփել է 10 գոլ և ընդգրկվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվելու թեկնածուների ցուցակում:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15