Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 9 » Լուիզի և Կեհիլլի վիճակը դեռևս հարցականի տակ է

Լուիզի և Կեհիլլի վիճակը դեռևս հարցականի տակ է


Ռոբերտո դի Մատտեոյի խոսքերով Չելսիի 2 կենտրոնական պաշտպաններ`Գարի Կեհիլլը և Դավիդ Լուիզը հնարավոր է, որ բաց թողնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:
Չեմպիոնների լիգայում Չելսին պաշտպանությունում ունի մեծ խնդիրներ:Ջոն Թերրին «Բարսելոնայի» դեմ խաղում ստացել է կարմիր քարտ, և որակազրկված է:Իսկ Բրանիսլավ Իվանովիչը վերը նշված խաղում ստացավ դեղին քարտ և նույնպես բաց է թողնելու եզրափակիչ հանդիպումը:
Չելսիի միակ հույսը` Դավիդ Լուիզը և Գարի Կեհիլլն է, որոնք հիմա ծնկի վնասվածք ունեն:Կեհիլլը արդեն բաց է թողել 3 հանդիպում այն բանից հետո, երբ ստացավ վնասվածք «Բարսելոնայի» դեմ խաղից հետո:Իսկ Լուիզը արդեն 6 հանդիպում է ինչ չի խաղում, «Տոտենհեմի» դեմ գավաթային խաղից հետո:
Մինչ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպւմը, Չելսիին մնում է անցկացնել Պրեմիեր լիգայի միայն մեկ հանդիպում «Բլեքվեռնի» դեմ «Սթեմֆորդ Բրիդջում»:
-Ակումբի կազմում շատ բբնասվածք ստացած ֆուտբոլիստներ կան:«Լիվերպուլի» դեմ խաղում մեկնարկային կազմի 5 ֆուտբոլիստներ կային, որոնք վնասվածք ունեին:Շատ կցանկանայի, որ բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք վնասվածք ունեն շուտ ապաքինվեին, չէ որ նրանք շատ կարևոր են մեզ համար:
-Չեմ կարղ ճիշտ ժամկետ ասել, թե երբ կապաքինվեն Լուիզը և Կեհիլլը, բայց մեր բժիշկները ամեն ինչ անում են, որպեսզի նրանք հնարավորինս շուտ ապաքինվեն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15