Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 9 » Լուիս. Մոուրինյոն ինձ համար յուրահատուկ չէ

Լուիս. Մոուրինյոն ինձ համար յուրահատուկ չէ


«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դավիդ Լուիսը համոզված է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Չելսիի» հետ պատասխան խաղում: Բրազիլացի ֆուտբոլիստը նաև ընդգծել է, որ իր համար նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առանձնահատուկ մասնագետ չէ:

-Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ է ձեզ համար, բայց ոչ ինձ: «Չելսին» լավ մրցաշրջան է անցկացնում, սակայն մենք կփորձենք գոլ խփել Լոնդոնում և խաղալ այնպես, ինչպես կարողանում ենք: Այս խաղի համար հստակ ծրագիր ունենք, կփորձենք դրանով առաջ շարժվել: Պայքարը շարունակելու համար երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն,-Լուիսի խոսքը մեջբերված է «L'Equipe»-ից:

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ «Սթեմֆորդ Բրիջում» թիմերը մրցելու են մարտի 11-ին:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15