Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 17 » Լուիս. Չելսին ուժեղացել է նախորդ մրցաշրջանի համեմատ

Լուիս. Չելսին ուժեղացել է նախորդ մրցաշրջանի համեմատ


Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Լոնդոնի «Չելսիի» հետ խաղից առաջ ընդունել է, որ անգլիական ակումբն ուժեղացել է նախորդ մրցաշրջանի համեմատ: Մրցակցի կազմում բրազիլացին հատկապես առանձնացրել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստային:
 
-Դիեգո Կոստան հիանալի հարձակվող է եւ արտակարգ խաղացող, ով բազմաթիվ գոլեր է խփում: «Չելսին» ուժեղացել է մի քանի ֆուտբոլիստներով, իսկ երկրորդ մրցաշրջանում թիմն ավելի լավ է հասկանում Մոուրինյոյի գաղափարները: Նրանք իսկապես դարձել են ավելի ուժեղ,- բրազիլացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
 
Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15