Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 14 » Լեմպարդը կլինի Անգլիայի հավաքականի ավագը Իտալիայի դեմ խաղում

Լեմպարդը կլինի Անգլիայի հավաքականի ավագը Իտալիայի դեմ խաղում


Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հաստատել է, որ Ֆրենկ Լեմպարդը կկրի ավագի թևկապը Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, հայտնում է FAPL.ru-ն

Հիշեցնենք, որ Ֆրենկը բաց էր թողել ԵՎՐՈ 2012-ը` ազդրի վնասվածքի պատճառով: Երևի հենց դրա համարել Հոջսոնը նրան է հրավիրել, քանի որ ԵՎՐՈ-ի մասնակիցներից շատերը չեն հրավիրվել:

Անգլիայի և Իտալիայի միջև ընկերական խաղում, որը կկայանա Շվեյցարիայում, Լեմպարդին վստահված է Անգլիայի հավաքականի ավագի թևկապը կրելու պատիվը: 

«Նա մեզ անհրաժեշտ էր ԵՎՐՈ-ի ժամանակ: Շատ ցավալի է, որ ձեռքի տակ Լեմպարդի նման ֆուտբոլիստ ունես, բայց չես կարող օգտագործել նրան վնասվածքի պատճառով: Այդպես եղավ նաև Գարեթ Բերրիի հետ, մենք կորցրեցինք երկու կարևորագույն խաղացողների, Լեհաստան մեկնելուց առաջ: 

Հիմա Ֆրենկը վերադարձավ, դա իանալի է: Մեզ համար լրացուցիչ բոնուս է նաև Մայքլ Կերրիկը, ով հրաժարվեց ԵՎՐՈ-ին մասնակցել, սակայն հիմա փոխեց իր որոշումը:»-ասել է Հոջսոնը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15