Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 26 » Լեմպարդը տեղափոխվում է «Յուվենթու՞ս»

Լեմպարդը տեղափոխվում է «Յուվենթու՞ս»


Ինչպես հայտնում են անգլիական և իտալական ԶԼՄ-ները, Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրություն է դրսևորում «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի նկատմամբ, տեղեկացնում է footylatest.com-ը:

Այս մրցաշրջանում 34-ամյա Լեմպարդը հաճախակի չի հայտնվում «Չելսիի» մեկնարկային կազմում, քանի որ ակումբը ցանկանում է խաղադաշտում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստների: Մի քանի օր առաջ «Ազնվականների» նորանշանակ մարզիչ Ռաֆա Բենիտեսն ասել է, որ այս ամռանը Լեմպարդը կարող է հեռանալ ակումբից:

Ֆրենկին կհամապասխաներ Իտալիայի Ա Սերիան, քանի որ նա արդեն այն արագությունը չունի, որը պահանջում է անգլիական ֆուտբոլը: Չնայած Իտալիայի գործող չեմպիոնների հետաքրքրությանը, Լեմպարդով ակտիվորեն հետաքրքվում են չինական և ամերիկական ակումբներ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15