Գլխավոր էջ » 2012 Հուլիս 19 » Բլոգ. Բացահայտում Լեմպարդ VS Ֆաբրեգաս
Բլոգ. Բացահայտում Լեմպարդ VS Ֆաբրեգաս

Լեմպարդի կոպիտ խաղը՝ Սեսկի նկատմամբ հաստատեցին նրանց միջեւ կոնֆլիկտի կասկածները:

2007թ. Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղարկություն. «Չելսին» խաղում էր Սեսկի նախկին ակումբի՝ «Արսենալի հետ»:

93-րդ րոպեին երբ Ժոզե Մոուրինյոյի սաները առաջ անցան 2:1 հաշվով, Կոլո Տուրեն հարձակվեց Օբի Միկելի վրա: Տաքարյուն աֆրիկացիները անմիջապես անցան բռունցներով պաշտպանությանը: Իսկ այս պայքարում գլխավոր դերում էին Լեմպարդն ու Ֆաբրեգասը:

Ֆրենկը սկսեց հրել Տուրեին, այդ պահին Սեսկը թիմակցի «թիկունքին» կանգնելու համար Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի վզից բռնեց ու քաշեց:

Այդ հանդիպման մրցավարը՝ Հովարդ Վեբը, մարզադաշտից հեռացրեց Տուրեին, Միկելին եւ Ադեբայորին, իսկ «Չելսին» հանգիստ շարունակեց խաղն ու հաղթանակ տարավ:

Փոխադարձ թշնամանքի նշաններն ի հայտ եկան «Չելսի» - «Բարսելոնա» պատասխան հանդիպմանը: Երբ Սեսկը խոտածածկին էր եւ մրցավարից տուգանային էր պահանջում, միտումնավոր բռնեց իր կողքին կանգնած Լեմպարդի ոտքից

Այս դրվագից հետո Լեմպարդը դեղին քարտ ստացավ՝ Ֆաբրեգասի դեմ կոպիտ խաղի համար:

Լեմպարդը շահեց այդ «պատերազմը», որովհետեւ հենց նրա ակումբը դուրս մղեց «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայից:

Տարածել լուրը`