Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 1 » Լեմպարդ․ «Տարօրինակ էր Սթեմֆորդ Բրիջ վերադառնալը»

Լեմպարդ․ «Տարօրինակ էր Սթեմֆորդ Բրիջ վերադառնալը»


«Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը, Սթեմֆորդ Բրիջում «Մանչեսթեր Սիթիի» կազմում դուրս գալով խաղադաշտ, հիանալի աջակցություն ստացավ «Չելսիի» երկրպագուների կողմից։

Բոլորը սպասում էին «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը։ Խաղը կարևորագույններից մեկն էր այս մրցաշրջանում, և հաշիվը հետաքրքրում էր բոլորին։ Բայց կար մի հարց,որ տանջում էր և՛ երկրպագուներին, և՛ ֆուտբոլիստներին ու մարզիչներին․ ինչպե՞ս կընդունեն «Չելսիի» երկրպագուները իրենց ակումբի լեգենդար ֆուտբոլիստին`Ֆրենկ Լեմպարդին։ Հարցը հետաքրքրում էր նաև Լեմպարդին, և ահա խաղից հետո նա խոսել է այդ մասին։

«Տարօրինակ էր Սթեմֆորդ Բրիջ վերադառնալը։ Ես մի փոքր հուզվում էի,բայց ի վերջո ես շատ ուրախ եմ,որ երկու թիմերի երկրպագուներն էլ ինձ լավ ընդունեցին։

Երբեք չես կարող ասել,թե քեզ ինչպես կընդունեն,բայց «Չելսիի» երկրպագուները ցույց տվեցին իրենց բարձր մակարդակը։ Ես ուրախ եմ,որ ծանոթ դեմքեր տեսա և նորից վերադարձա այս դաշտ»,-ասել է Լեմպարդը BBC-ին տված իր հարցազրույցում։ 

Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15