Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 18 » Լեմպարդ. Ի՞նչ իմաստ ունի վախենալ

Լեմպարդ. Ի՞նչ իմաստ ունի վախենալ


Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնայի» հետ առաջին հանդիպումից առաջ «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը չի վախենում ուժեղ մրցակցից:

«Ի՞նչ իմաստ ունի վախենալ «Բարսելոնայից»: Մենք չենք պատրաստվում լքել Չեմպիոնների լիգան կատալոնացիներից վախենալու պատճառով:

«Բարսելոնայի» մասին անդադար խոսելով՝ դուք ինքներդ ձեզ եք վախեցնում: Մենք լավ հասկանում ենք, թե ինչքան ուժեղ է մրցակիցը:

Ես հավատում եմ մեզ ու մեր ամբիցիաներին: Ինչ վերաբերվում է Մեսիին, հիանալի է, որ նա երբեք չի կարողացել գրավել մեր թիմի դարպասը: Վերջին տարիներին «Բարսելոնան» գերիշխում է համաշխարհային ֆուտբոլում, սակայն ամեն ինչ իր վերջն ունի»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է The Sun-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15