Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Լեմպարդ. Կհաղթենք նաև Ռեալին և Բարսային

Լեմպարդ. Կհաղթենք նաև Ռեալին և Բարսային


«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզափակչի' «Նապոլիի» դեմ պատասխան հանդիպումից հետո (4-1) ասել է, որ իրենք նման խաղով կարող են հաղթել իսպանական գրանդներին:

«Այժմ մենք վայելում ենք «Նապոլիի» դեմ խաղում տարած հաղթանակը: Իսկ հետո կսպասենք ուրբաթ օրվան, որպեսզի իմանանք մեր հաջորդ մրցակցին:
«Բարսան» և «Ռեալը» շատ լավ թիմեր են: Բայց մենք արդեն ցույց տվեցինք, թե ինչպես կարող ենք խաղալ: Եթե շարունակենք այսպես գործել խաղադաշտում, ապա մեզ համար ոչ մի մրցակից վախենալու չի լինի»,- Լեմպարդի խոսքերն է մեջ բերում ITV-ին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15