Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 24 » Լեմպարդ. «Էշլին աշխարհի լավագույն պաշտպանն է»

Լեմպարդ. «Էշլին աշխարհի լավագույն պաշտպանն է»


Չելսիի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գովաբանել է իր ակումբակից և թիմակից Էշլի Քոուլին, հայտնում է london24.com-ը:

«Էշլին աշխարհի լավագույն պաշտպանն է: Նա հանճարեղ խաղացող է: Նա երբեք ծնկի չի իջել Մեսսիի և Ռոնալդուի դիմաց: Հենց դրա համար էլ նա փոխում էր պաշտպանության եզրերը, երբ խաղում էր նրանց դիմաց: 

Նա ավելին քան 10 տարի է, ինչ գտնվում է իր լավագույն մարզավիճակում և չի զիջում իր դիրքերը: Նա մեծագույն ֆուտբոլիստ է և հիանալի անձնավորություն: Նա նվիրված է ակումբին և իր գործին: 

Նա կկարողանա խաղալ նաև Բրազիլիայում Աշխարհի 2014 թվականի առաջնությունում: Ես վստահ եմ, որ Էշլին կսահմանաի բոլոր ռեկորդները և կդառնա Անգլիայի հավաքականում ամենաշատ խաղեր խաղացած ֆուտբոլիստը»-ասել է Լեմպարդը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15