Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 23 » Լեմպարդ. «Դրոգբան լեգենդ կմնա»

Լեմպարդ. «Դրոգբան լեգենդ կմնա»


55Չելսիի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը շնորհակալություն է հայտնել Դիդիե Դրոգբային Չելսիի ունեցած ահռելի հաջողությունների մեջ մեծ ներդրում ունենալու համար, հայտնում է tribalfootball.com-ը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Դրոգբայից այն ամենի համար, ինչ նա արել է մեր ակումբի համար: Նա գերազանց խաղացող և հիանալի ընկեր է: Եթե չլիներ Դրոգբան, երևի թե Չելսին այսքան մեծ հաջողությունների չհասներ:
Երբ մեր թիմային ոգին ընկավ, Դրոգբան մեզ միշտ օգնում և ոգեշնչում էր: Մենք բոլորս տխրում ենք նրա հեռանալու կապակցությամբ, բայց սա ֆուտբոլ է: Ես համոզված եմ, որ այսքանով մեր ընկերությունը չի ավարտվի և մենք կշարունակենք նրա հետ մեր ունեցած շփումը: Ւմ տան դռները միշտ բաց կլինեն այս հիանալի մարդու առջև: Դրոգբան լեգենդ կմնա»-ասել է Լեմպարդը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15