Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 7 » Լեմպարդ. Դի Մատեոն փոխեց ամեն ինչ դեպի լավը

Լեմպարդ. Դի Մատեոն փոխեց ամեն ինչ դեպի լավը


«Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակիչում «Լիվերպուլ»-ի նկատմամբ իր թիմի հաղթանակը:

«Հիշարժան օր է: Մենք անհամբերությամբ էինք սպասում այս եզրափակիչին և այժմ հրաշալի զգացմունքներ ունենք: Իհարկե կնշենք հաղթանակը: Բայց չպետք է մոռանալ, որ երեքշաբթի հերթական հանդիպումն ենք անցկացնելու:

Խաղը դժվար էր, սակայն մենք արժանի էինք հաղթելու: Դրոգբան իսկական հերոս է: Երբեք չեմ հանդիպել ռմբարկուի, ով կարողանում է այսքան կարևոր գոլերի հեղինակ դառնալ եզրափակիչներում: 

Իսկ մեր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարը` Ռոբերտո դի Մատեոն, գովասանքի է արժանի: Հենց նա է «Չելսի»-ի համար փոխել մրցաշրջանի ընթացքը»,- հայտնել է Լեմպարդը բրիտանական հեռուստաալիքներից մեկի եթերից:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15