Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 17 » Լեմպարդ. Բարդ է Մեսսիին կանգնեցնելը

Լեմպարդ. Բարդ է Մեսսիին կանգնեցնելը


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի  կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղին:

- «Բարսելոնան» այս հակամարտության ֆավորիտն է, քանի որ իր կազմում մի շարք յուրօրինակ ոճի ֆուտբոլիստներ են խաղում: Եթե մենք խաղանք այնպես, ինչպես «Տոտտենհեմի» դեմ խաղում, ապա լավ հնարավորություններ կունենանք դուրս գալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Մենք խորին հարգանքով ենք վերաբերվում «Բարսելոնային», որը վերջին տարիներին աշխարհի լավագույն ակումբն է հանդիսանում: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կխաղանք այդ երկու հանդիպումներում: «Բարսելոնայում» շատ ֆուտբոլիստներ կան, որոնք ի զորու են լուրջ խնդիրներ ստեղծել, նրանցից լավագույնը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է, նրան դիմակայելը շատ ծանր փորձություն է լինելու:

Բայց պետք է հավատալ սեփական ուժերին և պայքարել հաղթանակի համար,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15