Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17 » Լեբյոֆ. «Դի Մատտեոն պետք է հաղթանակ տանի»

Լեբյոֆ. «Դի Մատտեոն պետք է հաղթանակ տանի»


Լոնդոնի «Չելսիի» լեգենդ Ֆրանկ Լեբյոֆը կարծում է, որ իր նախկին խաղընկեր Ռոբերտո Դի Մատտեոն իր տեղը պահպանելու համար պետք է գավաթներ նվաճի, հայտնում է london24.com-ը:

««Չելսին» պետք է ամեն մրցաշրջանում գավաթ նվաճի: Դի Մատտեոն պատասխանատու է թիմի արդյունքների համար, այսինքն եթե թիմը արդյունք չունի, ապա մարզիչ էլ չունի: Այս մրցաշրջանում նվազագույնը յոթ թիմեր կպայքարեն չեմպիոնական տիտղոսների համար:

«Չելսին» պետք է ներդնի իր ողջ ուժերը` լավագույնը լինելու համար: Հիմա, որպեսզի անցնի այս լարված իրավիճակը, «կապույտները» պետք է հաղթեն «Ատլետիկոյին» և նվաճեն Եվրոպայի սուպերգավաթը»-ասել է Լեբյոֆը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15