Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 19 » Կուրտուա. ՊՍԺ-ն ամենաբարդ մրցակիցն էր, որ կարող էր բաժին հասնել «Չելսիին»

Կուրտուա. ՊՍԺ-ն ամենաբարդ մրցակիցն էր, որ կարող էր բաժին հասնել «Չելսիին»


«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իր թիմին սպասվող դիմակայության մասին։ Ժոզե Մոուրինյուի սաները հանդիպելու են «Պարի Սեն-Ժերմենին»։

-Մենք գիտենք, որ «ՊՍԺ»-ն ուզում է ռևանշի հասնել։ Արժե չափազանց բարդ հանդիպումներ սպասել։ Կարծում եմ, որ սա ամենալուրջ մրցակիցն էր, որ կարող էր մեզ բաժին հասնել փլեյ-օֆֆի առաջին հանդիպումների համար։

Հիմա «ՊՍԺ»-ն որոշ դժվարություններ ունի և նման է վիրավոր գազանի։ Նման իրավիճակից նրանք կարող են անգամ ավելի ուժեղ դառնալ,-ասել է բելգիացին։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15