Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 16 » Կուրտուա. «Չելսին» Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներից է»

Կուրտուա. «Չելսին» Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներից է»


«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ արդարացի կլինի իր թիմին համարել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներից մեկը: 

Արդեն վաղը «կապույտները» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը կանցկացնեն ՊՍԺ-ի հետ: Եվ չնայած, որ մրցակցությունը մեծ է, Տիբոն կարծում է, որ իր թիմը տիտղոսը նվաճելու լավ շանսեր ունի:

-Հաշվի առնելով բարձրակարգ ֆուտբոլիստներին, որոնց մենք ունենք թիմում, մենք համարվում ենք ֆավորիտներից մեկը: Սակայն եթե տեսնենք մյուս մասնակիցներին, ապա ֆավորիտ են նաև «Ռեալը», «Բարսելոնան», «Բավարիան»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15