Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 12 » Կուադրադոյին ժամանակ է հարկավոր. Ժոզե Մոուրինյո

Կուադրադոյին ժամանակ է հարկավոր. Ժոզե Մոուրինյո


Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկ, կիսապաշտպան Խուան Կուադրադոյի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Նա արդեն իսկ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է: Գիտեմ, թե նա երբ դուրս կգա խաղադաշտ, բայց երբեք դա չեմ բարձրաձայնի: Նրան ժամանակ է հարկավոր:

Գիտեմ Իտալիայի և Անգլիայի խաղամակարդակների տարբերության մասին: Իր խաղը, իր առաջընթացը եղել է Իտալիայում: Նրա կայունությունը և հիանալի խաղը կտեսնենք հաջորդ մրցաշրջանում»,- հայտարարել է Մոուրինյոն:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15