Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 27 » Կուադրադոն համաձայնել է տեղափոխվել «Չելսի»

Կուադրադոն համաձայնել է տեղափոխվել «Չելսի»


«Ֆիորենինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն ցանկություն է հայտնել տեղափոխվելու Լոնդոնի «Չելսի»։

Ինչպես հաղորդում է «Sky Sports»-ը, ֆուտբոլիստի գործակալը մոտ ժամանակներս կհանդիպի «Ազնվականների» ղեկավարության հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերի մանրամասները։

Անգլիական ակումբը պատրաստ է Կուադրադոյի համար վճարել 26.8 մլն ֆունտ փոխհատուցում և գործարքն ավարտին հասցնել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը։

Ընթացիկ մրցաշրջանում կոլումբիացի կիսապաշտպանը «մանուշակների» կազմում 16 խաղի է մասնակցել՝ խփելով 4 գնդակ և կատարելով 4 գոլային փոխանցում։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15