Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 24 » Կոստան ազդրի վնասվածք է ստացել

Կոստան ազդրի վնասվածք է ստացել


Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Հալ Սիթիի» նկատմամբ հաղթանակից հետո (3:2) պատմել է, թե ինչու է փոխարինել հարձակվող Դիեգո Կոստային։

-Կոստան ազդրի վնասվածք է ստացել։ Նման իրավիճակներում հարձակվողը պետք է իրեն հարյուր տոկոսով ներդնի, բայց Դիեգոն ասաց, որ չի կարող շարունակել հանդիպումն, ու ես փոխարինեցի նրան։

Կոստան «Ատլետիկոյի» կազմում Չեմպիոնների լիգայի եզրափակչում նման վնասվածք ստացել էր, գիտենք, որ այդ ազդրի հետ որոշակի խնդիրներ ունի։ Նա մշտապես աշխատում է, որ փոխհատուցի այդ մկանների որոշակի թուլությունը, սակայն վնասվածքի հավանականություն միշտ կա,-ասել է պորտուգալացի մասնագետը։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15